Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել ոստիկանների նկատմամբ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանության պետին, դատախազին և ՀՔԾ պետին: Այս մասին News.am-ը տեղեկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից։
«2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ին դուրս եմ եկել իմ բնակարանից և ուղևորվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Մուտքից դուրս գալիս պարզեցի, որ մի տղամարդ ինձ հետևում էր, այդ անձին լուսանկարեցի ու անմիջապես գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրեցի նաև այդ անձի լուսանկարները:
Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները և ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը ինձ հայտնեց, որ ես իրավունք չունեմ այց կատարել Եռաբլուր, քանի որ այնտեղ ինչ-որ հանրային միջոցառում է և ես պատրաստվում եմ խոչընդոտել այդ միջոցառմանը:
Հետևաբար պետք է չգնամ, իսկ իմ պնդմանը, որ ես իրավունք ունեմ անցկացնել խաղաղ բողոք և դիրքորոշում հայտնել նա պատասխանեց, որ ինքը որպես ոստիկանության գնդապետ պահանջում է ինձ հեռանալ, եթե ոչ՝ բերման կենթարկեն, այդ հարց ու պատասխանը իմ կողմից տեսաձայնագրվել է և հրապարակվել ուղիղ եթերով:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը այնուհետև հրահանգ է տվել ինձ բռնի ուժով առևանգել: Այդ ապօրինի հրամանը կատարվել է թվով չորս ոստիկանների կողմից: Վերջիններս բիրտ ուժի գործադրմամբ ինձ մտցրել են ոստիկանական ավտոմեքենա և ոլորել են ձեռքերս, ավտոմեքենայի մեջ ինձ պատճառել են ուժեղ ցավ, հայհոյել են, ձեռքիցս խլել են հեռախոսս և ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին` Ոստիկանական ավտոմեքենայի մեջ հատկապես ձախ թևիս շրջանում ուժգին ցավ զգալու պատճառով ինքնազգացողությունս վատացել էր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում բժշկական միջամտությունից` միջմկանային ցավազրկող ներարկելուց հետո, ցավը միառժամանակ մեղմվել էր և դադարել սրտխառնոցս: Ոստիկանության բաժնում արդեն ինձ պարզ էր, որ ոստիկանները ինձ պատճառել էին մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության բաժնում իմ խնդրանքը` տեղեկացնել հարազատներիս իմ գտնվելու վայրի վերաբերյալ, բավականին ուշ է թույլատրվել: Հարազատներս երկար ժամանակ չեն իմացել իմ գտնվելու վայրի մասին: Ես չեմ կարողացել նաև հրավիրել փաստաբան, այդ իրավունից օգտվելը նույնպես տեղի է ունեցել խախտումով: Փաստաբանս եկել է, ոչ թե իմ խնդրանքի հիման վրա, այլ այն ժամանակ երբ հարազատներս իմացել են, որտեղ եմ գտնվում՝ նրանք են կանչել:
Սույն հաղորդմամբ պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել իմ իրավունքները և ազատությունները սահմանափակող ոստիկաններին: Մասնավորապես ոստիկանների կողմից իմ հիմնարար իրավքվուննքերին խոչընդոտելուն`
• թույլ չտալ ազատ տեղաշարժվել,
• թույլ չտալ կանգնել Երռաբլուր տանող ճանապարհի մոտ,
• թույլ չտալ արտահայտվել` քաղաքական դիրքորոշում հայտնել գտնվելով այդ վայրում,
• անօրինական կարգով զրկվել անձնական ազատությունից և անձնական իր հանդիսացող հեռախոսից,
• ենթարկվել խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի, որի պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ,
• ժամեր շարունակ ապօրինի գտնվել անազատության մեջ՝ ոստիկանության բաժնում:
Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.