ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգապահության կանոնների հարցերով կոմիտեն ճանապարհ է հարթել Ներկայացուցիչների պալատում ANCA-ի կողմից աջակցվող փոփոխության ամբողջական վերանայման համար՝ ներկայացուցիչներ Թոնի Կարդենասի (D-CA), Ադամ Շիֆի (D-CA) և Բրեդ Շերմանի (D-CA) գլխավորությամբ, ովքեր Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Փոփոխությունը պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար, հաղորդում է ANCA-ն:
Հանձնաժողովը նաև կողմ է քվեարկել, որպեսզի Ներկայացուցիչների պալատին թույլ տրվի լիարժեք քվեարկել Արցախ/Հայաստանի օգտին փոփոխությունների հարցով՝ ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնեի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի և Ջիմ Մաքգովերնի գլխավորությամբ:
Փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատի կողմից «2022 ֆինանսական տարում ազգային պաշտպանական լիազորությունների մասին օրենքի» (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել սեպտեմբերի 21-ին:
Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»: «Չափազանց կարևոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը, տեղեկացնում է News.am-ը:
«Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի և Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի և միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, և քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.