ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԱՄԱՐԱՍ ԵՎ ԻՐԵՆՑ ԴՐՈՇՆԵՐԸ ԴՐԵԼ. ՌՈՒՍՆԵՐԸ ՆՐԱՆՑ ՇԱՏ ԿՈՇՏ ԿԵՐՊՈՎ ՀԵՏ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Երեկ մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի և մեր խմբակցության պատգամավորների հետ այցելել ենք Մաճկալաշեն համայնք, որտեղ ականատես ենք եղել հետևյալ պատկերին. թշնամին GPS-ով եկել, հասել էր Ամարասի վանքի մոտ և իր դրոշները դրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այդ միջադեպից հետո հայկական կողմը դիմել է ռուս խաղաղպահներին, որոնք շատ կոշտ կերպով ադրբեջանցիներին հետ են ուղարկել իրենց ելման դիրքեր։ Թշնամու հեռանալուց հետո ռուսական կողմը համայնքի ղեկավարին և բնակիչներին առաջարկել է հանել վանքի վրայի Արցախի դրոշը։
Նախկինում վանքի վրա դրոշ չի եղել. այն դրվել է պատերազմից հետո, և եթե արդեն դրված էր, հանել, միանշանակ, չէր կարելի, որովհետև հանելը պարտության նշան է։ Ամեն դեպքում, դրոշը հանվել է, մենք թեև պահաջել ենք, որ այն նորից դրվի, բայց չեմ կարծում, որ համայնքապետը կանի դա», - ասաց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ Մաճկալաշենում խնդիրները բազմազան են՝ սոցիալականից մինչև անվտանգային, և իրենց խմբակցության պատգամավորները պարբերաբար այցելում են նշված համայնք՝ դրանց ծանոթանալու և լուծումներ տալու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.