Последние новости

Հակոբ Ավետյանю Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի

Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը համարում է միտումնավոր, քաղաքական ենթատեքստ ունեցող որոշում։ Համայնքի ղեկավարը նման տեսակետ հնչեցրեց այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

«Դա առաջացել է այն ժամանակ, երբ ես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցել եմ իմ քաղաքական հայացքը, սատարել եմ «Հայաստան» դաշինքին»,– ասաց Ավետյանը։

Բանն այն է, որ Գեղամասարն արդեն իսկ խոշորացված համայնք է։ 2017թ–ին մեկ համայնքի մեջ են ներառվել հարակից 18 գյուղեր։ Օրենքի նոր նախագծով կառավարությունն առաջարկում է մարզի սահմանամերձ բոլոր 36 համայնքները ներառել մեկում, որի կենտրոնը պետք է դառնա Վարդենիս քաղաքը։

Քաղաքական ենթատեքստից զատ, Հակոբ Ավետյանը համայնքի խոշորացման առաջարկվող մոդելում նաև վտանգներ է նկատում։

«Գեղամասար համայնքը փռված է սահմանի փեշով, ունի 80 կմ սահմանային գիծ։ Այդ գյուղերն ունեն բազմաթիվ խնդիրներ` և՛ անվտանգության առումով, և՛ տնտեսական։ Այդ խնդիրներին տիրապետելու, առկա վտանգը զգալու համար մարդը պետք է ապրի Կութ, Նորաբակ, Սոթք կամ այլ սահմանամերձ գյուղերում»,– ասաց Ավետյանը։

Նա նաև հայտարարեց, որ առաջարկվող խոշորացման սցենարը չի քննարկվել ո՛չ համայնքների ղեկավարների, ո՛չ համայնքի բնակիչների հետ։

Ավետյանը հայտնեց, որ մարդիկ մոտալուտ վտանգը զգալով` արդեն սկսել են արտագաղթել, ինչը ոչ միայն համայնքի, այլև պետության համար լուրջ անվտանգային խնդիր է առաջացնում։

Բացի այդ, Ավետյանի խոսքով, երբ ժամանակին միավորվել են 18 գյուղերը, դրան եղել են հավասարազոր համայնքներ, մինչդեռ անհավասար համայնքների միավորումը կարող է անհավասար մրցակցության խնդիրներ առաջացնել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ