Տիգրան Աբրահամյան․ Իշխանությունը դիտմամբ է տապալում ԱԺ հանձնաժողովի աշխատանքը
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ամենատարբեր պատճառաբանություններով վիժեցվում է, ինչը հնարավորություն չի տալիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի օրակարգ բերել կարևորագույն հարցեր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին իշխանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից 4-րդ անգամ չընտրելու փաստին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Կան առաջնահերթություններ, որոնք այս ընթացքում ձևակերպվել և ներկայացվել են։ Դրանք վերաբերում են սահմանային խնդիրներին, զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, որոնք որևէ ձևով օրակարգ չեն բերվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա աննպատակահարմար համարեց այսպիսի կարևոր հարցերի կողքին հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն անընդհատ ձգձգելը։
«Սա ցույց է տալիս, որ հանձնաժողովում աշխատանքները իշխանությունը դիտմամբ տապալում է»,- ասել է Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.