Թուրքական ENKA ընկերությունը հրաժարվեց Վրաստանի խոշորագույն ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից
Վրաստանի իշխանությունները ափսոսանքով են ընդունել թուրքական ENKA ընկերության՝ Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից հրաժարվելու մասին որոշումը, այսօր Թբիլիսիում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Երկրի արևմուտքում` Ռիոնի գետի վրա կառուցվող խոշորագույն էլեկտրակայանի շինարարությունից հրաժարվելու մասին թուրքական ընկերությունը հայտարարել է շաբաթասկզբին։ Ստամբուլի ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ ENKA ընկերությունը նշել է, որ Վրաստանի կառավարության հետ կնքված պայմանագիրը խզվել է Թբիլիսիի կողմից դրա դրույթների խախտման և ֆորս մաժորի պատճառով։ Նամախվանիի շինարարության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել էր Ռիոնիի կիրճի բնակիչների և թբիլիսցի բնապահպանների բողոքի ակցիաների պատճառով։
«Հայտնի է, որ էներգետիկ անկախության ապահովումը մեր իշխանության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Դրանից ելնելով` պայմանագրի խզումը վատ ազդակ է ապագա ներդրումների տեսանկյունից», - հայտարարել է Կոբախիձեն, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.
-
2025-04-29 13:48
Россия не пойдет на долгосрочное прекращение огня в Украине, предложенное Киевом, пока не будут урегулированы всю «нюансы», заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает РИА Новости.