Առողջապահության նախարար․ Պատվաստումը չի բացառում վարակման փաստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում. Դիմակ եք կրում, որովհետև պատվաստված մարդն էլ կարող է վարակվե՞լ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբար Արա Զոհրաբյանը:
Ի պատասխան նախարարն ասաց. «Իմ կարծիքով, երբ մեր երկրի օրենսդիրը հետևում է սահմանված կանոններին, դա ճիշտ մեսիջ է մեր քաղաքացիներին.
Այո, ես պատվաստվել եմ, երկու դեղաչափն էլ ստացել եմ: Ինչու եմ կրում դիմակ և ինչու է այս պահին աշխարհի շատ-շատ երկրներ, որոնք ունեն պատվաստման բարձր ցուցանիշներ, դեռ պահպանում դիմակի կրման ռեժիմը: Պատասխանը շատ պարզ է. դելտա շտամը, որը կովիդի մուտացված շտամերից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ:Եթե մինչև դելտա շտամի առկայությունը շատ երկրներ, օրինակ Իսրայելը, որը արդեն գարնանը պատվաստումների 40-50 տոկոսից ավելի ցուցանիշ ուներ, հրաժարվել է դիմակների կրման ռեժիմից: Այսօր աավելի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում ևս հետ է բերել դիմակների կրման ռեժիմը: Եթե ալֆա շտամը և դելտայից առաջ ի հայտ եկած շտամները չունեին նման վարակելիության ցուցանիշ, պատվաստման առկայությունը այդ պահին բավարար էր համարվում, որ դիմակ չկրենք:
Բաց, ցավոք սրտի, վարակը արագ մուտացվում է և դա նաև նրա արդյունքն է, որ չհաջողվեց միաժամանակյա բնակչության պատվաստում իրականացնել, ինչը կկոտրեր վարակի տարածման շղթան»:
Ճշտող հարցին՝ պատվաստված մարդն էլ կարող է վարակվել և վարակե՞լ, Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, պատվաստումը չի բացառում վարակման փաստը»:
Նշենք, որ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Հանրային ծառայությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որով հոկտեմբերի 1-ից պարտադրանք է կիրառվելու՝ 14 օրը մեկ անգամ թեստավորվել, պատվաստման սերտիֆիկատ ներկայացնել կամ բժիշկների հակացուցման մասին եզրակացություն ներկայացնել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".