Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում
Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
«2018 թվկանին Նիկոլ Փաշինյանն եկավ մարզ ու խոստացավ, որ այսուհետ խաղողագործը ոչ մի խնդիր չի ունենալու։ Կարծես թե, ամեն ինչ նորմալ էր այս տարի, ոչ մի խնդիր չկար՝ չնայած մթերման համար ցածր գին էին սահմանել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե խաղողը մնացել է, մթերող չկա։
«Ավագ Հարությունյանը («Գինու ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը- Aysor.am) կառավարությանը շատ խիստ մոտ կանգնած մարդ է, հաջողությամբ էն դաշտից թռավ էս դաշտ, ասում է, թե գինու արտահանման ծավալներն ավելացել են 40-50 տոկոս, կոնյակինը՝ 15-20 տոկոս, օղու արտադրման և արտահանման ծավալները՝ 250 տոկոս։ Աբսուրդ է, արտահանման ծավալներն այսքան ավելացել են, սպառում չկա։ Էս մարդիկ չեն ուզում բացահայտ, տղամարդավարի ասեն՝ մենք անզոր ենք էդ հարցերը լուծելու կամ անզոր ենք սպիրտի դեմն առնելու։ Հայկական կոնյակն իր վարկանիշն օր օրի գցում է միջազգային շուկայում» - ասաց ակցիայի մասնակիցը։
Գյուղացիներն ասում են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։
«Էդ հարցը պետք ա կառավարությունը պարզի, ինքն է մեղավոր, որ չի կարողանում ընդհանուր հայտարարի գա։ Բա էսօր խոշորագույն խաղացողը դուրս է գալիս մթերման դաշտից, բա չասե՞ս՝ 30 հազար տոննա բացը որտեղ տեղավորեմ։ Արմավիրում 30 հազար տոննա խաղող է մնացել, փոքր գործարաններ են մթերում՝ ինքնարժեքից էլ ցածր գնով։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը», - ասաց խաղողագործը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).