Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հաշվետվություն է ներկայացրել
2020 թ.–ի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
Այս պահի դրությամբ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.