Հայաստանում պատվաստվածների թիվը դեռ չի հասել բնակչության 10 տոկոսին
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է` 244 374, երկրորդ դեղաչափ` 133 031 մարդ։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Թե պատվաստված անձանցից քանիսն են եղել ՀՀ քաղաքացիներ ու քանիսը` օտարերկրացիներ, Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց։
«Պատվաստումների արդյունքում մեր բնակչության ինունիտետի շերտի հետ կապված դեռ վաղ է եզրահանգումներ անել, որովհետև մեզ մոտ պատվաստումների ցուցանիշը դեռ շատ ցածր է։ Մենք տեսնում ենք, որ այն երկրներում, որտեղ 70-80 տոկոս պատվաստումներ են իրականացվել, վարակման դեպքեր շարունակում են գրանցվել, բայց հոսպիտալացման, ծայրահեղ ծանր ընթացքի դինամիկան շեշտակի, կտրուկ կերպով փոխվել է»,– ասաց Ավանեսյանը` որպես օրինակ նշելով Սինգապուրը, որի բնակչության 80 տոկոսը, նրա խոսքով, պատվաստված է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.