Ալիևը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման և սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին:
Նրա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.