Փաշինյան․ Քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի
Քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանի շուրջ հանրության մեջ առկա քննարկումներին։
«Մարդիկ որևէ լրացուցիչ ծախսի անհրաժեշտությունն ու կարիք չունեն։ Պետությունը հոգում է, որ այդ մարդիկ` մեր սիրելի հայրենակիցները, բացարձակապես անվճար ստանան պատվաստում։ Այսինքն` քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի»,– ասաց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների մասին հրամանում կառավարության անդամների համար բացառություններին` Փաշինյանը շեշտեց, որ կառավարության անդամներն ավելի շուտ են պատվաստվել։
«Այս դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են։ Այնպես որ, կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս, նախ ինքն է այդ կարգը պահպանում։ Ես պատվաստված եմ, մենք բոլորս պատվաստված ենք, մեր ընտանիքի անդամները պատվաստված են»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ Հայաստանն այսօր օրական 10 000 պատվաստում իրականացնելու կարողություն ունի, և վստահեցրեց, որ պատվաստումների թվի աճին զուգահեռ, կառավարությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.