«Ժողովուրդ». ՀԱՐՑԱՔՆՆՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՀԱՐՑ Է ՈՒՂՂՎՈՒՄ, ԹԵ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԵՂՔԸ ԿԱ ԱՐԴՅՈՔ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ-ում այս պահին աշխատող և ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեղքը կա արդյոք 44-օրյա պատերազմի մեջ, կամ նա ինչ քայլ է արել, որը մեզ տարել է պարտության: Նշենք, որ, մեր տեղեկություններով, բավականին շատ ցուցմունքներ կան ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ:
Հավելենք, որ Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։
Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը, առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործ վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են», - գրել է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.