Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։
Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։ Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունը ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։
Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանը ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից։
Այս ամենի մասին ավելի մանրամասն երեկ խոսել եմ հարցազրույցումս։
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.