ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հայամետ 5 օրինագիծ է ընդունել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից առաջ մղված հինգ օրինագիծ՝ պահանջելով Բաքվից հայ գերիների ազատ արձակում և կոչ անելով Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն, ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն, և որ Թուրքիայի Գորշ գայլերը ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություն, տեղեկացնում է Aravot.am-ը:
Առաջին փոփոխությունը, որն առաջ են քաշել կոնգրեսականներ Թոնի Քարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը նշում է, որ Կոնգրեսը պետք է հետևողական լինի, որպեսզի «Ադրբեջանն անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և պահվող խաղաղ բնակիչներին»: Այն նաև պահանջում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից զեկույց ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջան կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ անօդաչուների կիրառման վերաբերյալ: Ավելին, զեկույցում պետք է մանրամասն տեղեկություն պարունակվի հայ խաղաղ բնակչության դեմ անօրինական զինամթերքի և քիմիական զենքի, այդ թվում ՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ:
Երկրորդ փոփոխությունը, որն առաջ է քաշել Ֆրենկ Փալոնը, պահանջում է զեկույց Պաշտպանության նախարարից ՝ պետքարտուղարի հետ համագործակցությամբ, որը կանդրադառնար այն պնդումներին, որ օտարերկրյա պետությունների որոշ ստորաբաժանումներ կարող են ներքաշված լինել միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումներում, միաժամանակ ստանալով անվտանգային աջակցություն ԱՄՆ -ից:
Երրորդ օրինագիծը ներկայացրել են Դեյվիդ Վալադաոն և Բրեդ Շերմանը՝ պետքարտուղարից պահանջելով զեկույց ներկայացնել Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ՝ Արցախում ԱՄՆ մարդասիրական և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ, այդ թվում նման ծրագրերի արդյունավետության վերլուծություն և հետագա աջակցության ցանկացած ծրագիր:
Մյուս օրինագիծն առաջ է քաշել Դինա Տիտուսը, որով պետքարտուղարից պահանջվում է հաշվետվություն Թուրքիայի Գորշ գայլեր կազմակերպության կողմից ԱՄՆ-ի շահերի, դաշնակիցների և միջազգային գործընկերների դեմ ձեռնարկած գործունեության մասին, այդ թվում վերանայել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն որակվելու չափանիշները:
Հինգերորդ օրինագծի հեղինակը Ջիմ ՄակԳովերն է, որով պահանջվում է փոփոխություններ կատարել Մագնիտսկու արձանագրության մեջ՝ պատժամիջոցներ սահմանելով մարդու իրավունքների լուրջ խախտումների, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կամ կոռուպցիայի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.