Խամոյան․ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ սիրախաղի մեջ է գտնվում Էրդողանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը, Նիկոլ Փաշինյանի բառերով կիրթ ու կառուցողական ընկերը, շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքները, իսկ դրան զուգահեռ Նիկոլ փաշինյանը շարունակում է լռել և չներկայացնել, թե ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է եթեր հեռարձջակվեր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին:
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե հոկտեմբերի 7-ին ինքն առաջարկներ է արել Նիկոլ Փաշինյանին և եթե դրանք ընդունվեին, պատերազմը կարող էր դադարել, տեղեկացնում է News.am-ը;
«Այո, Ալիեը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որը եղել է երեք կողմերից երկուսի միջև: Փաստորեն հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցրել: Մենք հոկտեմբերի 7-ին կորցրած չենք եղել Շուշին, Հադրութը, և ենթադրել է, որ շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները, քան կար նոյեմբերի 9-ին: Իսկ նոյեմբերի 9-ին մենք կապիտուլյացիոն ակտ ենք ստորագրել»,-ասաց նա:
Խամոյանի խոսքով, սպառնալից ոճով շարունակում է խոսել ոչ միայն Ալիևը, այլև Էրդողանը. «Էրդողանը երեկ հայտարարեց, որ Հայաստանից դրական ազդակներ է ստացել: Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ի վերջո, ինչ սիրախաղի մեջ է գտնվում Էրդողանի հետ, Ալիևի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.