Последние новости

Շվեցարիան սահմանափակում է Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների մուտքը երկիր

Շվեյցարիան սեպտեմբերի 27–ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ժամանած այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի կառավարությունը։

«Համաճարակաբանական իրավիճակի հետ կապված երկիր մուտքի նոր սահմանափակումներ կլինեն Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ճապոնիայի և Սերբիայի համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27 -ի կեսգիշերին», - ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Շվեյցարիա մուտք գործող բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ հարցաթերթիկ։ Այն անձինք, ովքեր չեն պատվաստվել կամ չեն հիվանդացել կորոնավիրուսով, պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ