Последние новости

Հումանիտար բեռ` արցախցիների համար

Սեպտեմբերի 24–ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ИЛ-76 МД ինքնաթիռը, որը բեռնված էր արցախցիների համար նախատեսված հումանիտար օգնության ապրանքներով։

Ինքնաթիռը ժամանել էր ՌԴ–ից, մարդասիրական նախաձեռնությունն իրականացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի և ռուսական «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից:

«Դոկտոր ԼիզաՆ» իր հերթին բժշկական սարքավորումներ և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատությունների համար:

Արդեն սեպտեմբերի 25–ին, հումանիտար բեռը կուղարկվի Արցախ։ Օգնության մի մասը կհատկացվի Ստեփանակերտի և այլ քաղաքների մանկատներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ