ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել. Ի՞նչ են առաջարկել Երևանին ու Բաքվին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Երևանին և Բաքվին առաջարկել են իրավիճակի ապաէսկալացման կոնկրետ, նպատակային միջոցներ, ինչպես նաև հետագա հնարավոր քայլեր: Այս մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև համատեղ բանակցություններ են կազմակերպել: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Համանախագահներն ու արտգործնախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել», - ասվում է հայտարարության մեջ:
Միջնորդներն ընդգծել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողություններին:
Բացի այդ, սեպտեմբերի 24-ին միջնորդներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մեկ տարվա ընթացքում գործադրած ջանքերի մասին` ներառյալ այդ գործընթացում վերջին իրադարձությունները:
Համանախագահները ողջունել են 2020 թվականի նոյեմբերից հետո երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը, ինչը, ըստ նրանց, ցույց է տալիս, որ կողմերը վճռական են տրամադրված խաղաղ գործընթացը երկխոսության միջոցով վերսկսելու հարցում։
Համանախագահները նաև վերահաստատել են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ` ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մյուս հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.