Последние новости

1 066 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 257 620

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 066-ով և դարձել 257 620: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 մարդ (+455), կատարվել է 1 682 804 թեստավորում (+6 606), առողջացել են վարակվածներից 239 113-ը (+586): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 239 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 201, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ