Դավիթ Սարգսյան․ Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը
Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը: Այստեղ ժամանակներ ու քաղաքակրթություններ են հատվում, տրամադրություններ ու երազանքներ են մեկտեղվում:
Ստեփանակերտը փոթորկալի անցյալ է ունեցել: Անցած երկու-երեք տասնամյակների ընթացքում, թվում է՝ արդեն թոթափում էինք 90-ականների դժնդակ օրերի հետքերը: Մայրաքաղաքն էլ բռնել էր կայուն զարգացման ճանապարհը: Բայց վրա հասավ 2020թ-ի պատերազմը:
Ազատամարտից հետո առաջին անգամ թիրախավորվեց նաև Ստեփանակերտը: Ունեցանք անդառնալի կորուստներ, տեղահանված հազարավոր հայրենակիցներ:
Նրանց մեծ մասը հանգրվանեց մայրաքաղաքում: Ու դա բնական է, որովհետև Ստեփանակերտը բոլոր արցախցիների տունն է...
Պատերազմը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր քաղաքին՝ ավերածություններ, բնակֆոնդի ընդարձակում, ենթակառուցվածքների գերծանրաբեռնում:
Բայց ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա անպայման մեջքը ուղղելու ու շենացնելու է իր մեծ օջախը:
Սա է մեր նահատակների՝ մեզ թողած պատգամը: Սա պետք է լինի մեր տեսլականը՝ հանուն այն արյան, որով սրբացել է մեր հողը: Ուրեմն չենք երկնչում ու չենք հապաղում, այլ՝ ի գո՛րծ: Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը», - գրել է քաղաքապետը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.