Последние новости

CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն

Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի (CTBT)՝ ուժի մեջ մտնելու խթանման 12-րդ համաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել՝ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն նպաստող միջոցառումների ցանկով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, տեղեկացնում է News.am:

«Համաժողովի արդյունքներից հետո վերջնական հռչակագիր է ընդունվել, որը CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման միջոցառումների ցանկ է պարունակում: Այս գործընթացում համակարգող գործառույթներն Ալժիրից և Գերմանիայից երկու տարի ժամկետով փոխանցվել են Իտալիային և Հարավային Աֆրիկային»,- ասված է հաղորդագրության մեջ:

CTBT-ի՝ ուժի մեջ մտնելու դյուրացման վերաբերյալ 12-րդ համաժողովն անցկացվեց սեպտեմբերի 23-24-ն առցանց ֆորմատով: Այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագիրը հաստատվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1996 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն արգելում է միջուկային լիցքերի փորձնական պայթյունների, ինչպես նաև խաղաղ նպատակներով միջուկային պայթյունների իրականացումը: Արգելքը տարածվում է բոլոր ոլորտների (մթնոլորտում, տիեզերքում, ջրի տակ և ստորգետնյա) և բացարձակ և համապարփակ բնույթ է կրում:

Այժմ պայմանագիրը վավերացվել է 170 պետության կողմից, սակայն ուժի մեջ չի մտել, քանի որ չի վավերացվել ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի կողմից և չի ստորագրվել Հնդկաստանի, Պակիստանի և Հյուսիսային Կորեայի կողմից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ