Անցավ մեկ տարի․․․ Արցախյան 44-օրյա պատերազմը` թվերով
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ, 44-օրյա պատերազմի սկզբի առաջին տարին։ Մեկ տարին անչափ քիչ ժամանակ է պատերազմից ստացած վերքերը բուժելու, նույնիսկ հասկանալու համար, թե ինչ ու ինչպես կատարվեց։
Sputnik Արմենիան ներկայացնում է ինֆոգրաֆիկա հայ ժողովրդի հետ վերջին դարում պատահած ամենամեծ աղետի մասին։ Այս թվերը պարզապես թվանշաններ չեն։ Նրանցից ամեն մեկի ետևում պատմություն է՝ հերոսության և կամքի, անզորության և անվերադարձելիության։ 7 շաբաթից մի փոքր քիչ ժամանակահատվածում մենք ունեցանք 3777 մարդու կորուստ, որոնցից 75-ը քաղաքացիական անձինք էին։ Այս թվերը կարող են աճել, եթե 243 անհետ կորածները չգտնվեն ոչ Բաքվի բանտերում, ոչ էլ հրաշքով փրկված։
Ունեցանք շուրջ 11 հազար վիրավոր։ Ադրբեջանում շարունակում են պահվել 80 գերիներ, մի մասը՝ արդեն դատապարտված կալանքի։ Ռուսաստանի, նաև Վրաստանի միջնորդությամբ գերությունից առայսօր վերադարձել է 105 մարդ։ Տարածքային կորուստները նույնպես քիչ չեն, և ինչպես 1920-ին, 2020-ին էլ հայ ժողովուրդը իր համար շատ կենսական տարածքներ կորցրեց ոչ թե մարտի դաշտում, այլ թղթերի վրա՝ նույնիսը պայմանագիր չդարձած հայտարարությունների հետևանքով։
Անմիջապես պատերազմի ընթացքում մենք կորցրինք Մարտակերտի Թալիշ և Մատաղիս գյուղերը, որոնք 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես ենթարկվել էին կատաղի հարձակման, սակայն անառիկ էին մնացել։ Ադրբեջանը մարտական գործողությունների հետևանքով է նվաճել նաև Հադրութի շրջանը, Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Շուշին (վերջինիս՝ կռվի հետևանքով ընկնելը, թերևս մինչ օրս կասկածի տեղիք է տալիս)։
Արդեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարաության հետևանքով Հայաստանը կորցրեց Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատվածներ, Շահումյան և Քաշաթաղ շրջանները՝ ամբողջությամբ (բացառություն դարձան այն գյուղերը, որոնք Լաչինի 5-կմանոց միջանցքի վրա են տեղակայված)։
Այսօր այս մարդկային և տարածքային կորուստները միայն սգալու օր չէ, քանի որ «սուգը հավերժ է, եթե չկա պայքար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).