Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԵԿ ՏԱՐԻ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՔՄԾԻԾԱՂԸ ԴԵՄՔԻՆ ՊՆԴՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագե Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես դուրս եկա այդ գերատեսչությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք։
Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։
Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև դա է հակաՀայաստանի կործանման և #հավերժականՀայաստանի փրկության ճանապարհը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.