Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄԻ ՄԵԾ ՄԵՌԼԱՏԱՆ. ԱՅՍ ԴԺՈԽՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
2021 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 11․00-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։
Այս պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար ոչ թե պետք է դրա մեղավորների հորդորով մեկ րոպե լուռ մնալ, այլ անդադար աղաղակել, բարձրաձայնել ու պայքարել՝ դավաճանին մեր հանրային կյանքից վռնդելու և պատժելու համար։
Իրականում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այս պահը Հայաստանում փաստացի տիրում է հայրենակորուստի սուգ, երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան։ Այս դժոխքից ազատվելու մեկ ճանապարհ գոյություն ունի․ ազատվել մեր երկիրը դժոխքի վերածած սրիկաներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.