Սարիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ ԳԻՇԵՐԸ ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՆՄԱՆ
«Պահապաններ» ֆիլմի և «Չիկատիլո» սերիալի ռեժիսոր Սարիկ Անդրեասայանը հրապարակում է արել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապալցությամբ։ Կինեմատոգրաֆիստն Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը համեմատել է Խորհրդային Միության դեմ Գերմանիայի հարձակման հետ։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկիչների օգնությամբ հարձակվեց մեր ազգի վրա։ Հարձակվել են գիշերը, ինչպես ֆաշիստները, երբ բոլորը քնած էին։ Հարձակվել են թուրքական անօդաչուներով, իսրայելական հրթիռներով ու բոլոր արգելված ռումբերով։ Հարձակվել են համավարակի ընթացքում, երբ ամբողջ աշխարհը «հիվանդ» էր, և յուրաքանչյուր պետություն օրինական պատրվակ ուներ չխառնվել ուրիշի վշտին։
Մեր «հարևանները» կրակում էիեն դպրոցների և մանկապարտեզների վրա, գնդակոծում եկեղեցիներ, բայց միևնույն ժամանակ բոլոր տեղերից հեռարձակում էին, թե հայերը կարող են ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել մի տարածքում՝ անկախ նրանից, թե ումն է այն։ Մինչ աշխարհը «մտահոգություն» էր հայտնում, համացանցում հրապարակվում էին մեր քաղաքացիների կտրված գլուխների նկարներները, և արևմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էին ասել, որ ցանկանում են ապրել խաղաղ։ Մենք մենք արդեն դառը փորձ ունենք և հիշում ենք ցեղասպանությունը, հիշում եք Սումգայիթը, հիշում ենք տասնյակ հազարավոր հայ փախստականներին և Բաքվում անհետ կորածներին, այդ պատճառով չենք հավատա այդ հեքիաթներին։ Բավական է միայն դիտել վավերագրական հաղորդումները, որոնցում Ադրբեջանի բնակիչները չեն թաքցնում, որ իրենց երկրում վաղ հասակից հայերի և քրիստոնեության նկատմամբ ատելություն են դաստիարակում։
Տակնուվրա անելով այդ վերքը՝ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք են Ալիևը և Էրդողանը, կրկին պայքարի հավերժ գործընթաց են սկսել, և, ցավոք սրտի, սա միայն մեծ պատերազմի սկիզբն է, որում կրկին մահանալու են թե այս, թե մյուս կողմից որդիներ ու հայրեր»,- գրում է ռեժիսորը։
Անդրեասյանն իր հայրենակիցներին խնդրել է հիշել յուրաքանչյուրի զինվորի, որը կյանք է տվել հանուն հայրենիքի, ընտանիքի ու իր տան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».