ՄԱԳԱՏԷ․ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել Է այն մասին, որ Իրանը չի կատարում միջուկային օբյեկտների մոնիթորինգի համաձայնագրի պայմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hill-ը:
Կազմակերպությունում նշել են, որ իր տեսուչներին թույլ չեն տվել ստուգել Քերեջի ուրանի հարստացման ցենտրիֆուգների բաղադրամասերի արտադրության կենտրոնը, թև ավելի վաղ Թեհրանը խոստացել Էր դրա հնարավորությունը տալ: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ում նշել են, որ իր աշխատակիցներին թույլատրել են ստուգել ուրիշ օբյեկտներ:
Ավելի վաղ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել Էին շարունակել փոխգործակցությունը գոյություն ունեցող համագործակցության շրջանակներում:
Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանը ցանկանում Է այդպիսի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ, որոնք կհանգեցնեին հակաիրանական պատժամիջոցների լիակատար չեղարկման: Նա ընդգծել Է, որ թեև ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցները վկայում Էին միջուկային ոլորտում Թեհրանի հավատարմությունն իր պարտավորություններին, ԱՄՆ-ն իր հերթին չի կատարում սեփական պարտավորությունները և չի չեղարկում Իրանի նկատմամբ պատժամիջոցները: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու և Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Այս տարվա ապրիլից մինչև հունիս Իրանը և ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները, ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ, Վիեննայում բանակցությունների վեց փուլ անցկացրեցին՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն:
Ներկայում բանակցությունները դադարեցվել են. Իրանի պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ կլինի բանակցությունները շարունակել օգոստոսի վերջին Ռայիսի պաշտոնակալությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: Օգոստոսի 5-ին տեղի ունեցած պաշտոնակալության արարողությանը Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է բանակցություններին և կաջակցի դիվանագիտական նախաձեռնություններին՝ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների չեղարկման պայմանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.