ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ հակամարտությունը
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Եվրոպայի Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացնում է News.am-ը:
Կողմերը անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպման անցկացմանն աջակցությունը: Նրանք նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման տարելիցն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի կրած կորուստների կապակցությամբ: Ընդգծել են, որ միայն համապարփակ լուծումը, որով կդիտարկվեն բոլոր չլուծված խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել, հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Հոգանն ու Սլոթը ողջունել են «համանախագահների ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով վերսկսելու վճռականությունը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը»: Նրանք հայտարարել են Միացյալ Նահանգների հանձնառության մասին՝ «շարունակել աշխատել այլ համանախագահ երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհայտ կորածների և մարդասիրական ականազերծման հետ կապված խնդիրները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.