Ֆրենկ Փալոնե․ Ձգտելու եմ Ալիեւին եւ Էրդողանին պատասխանատվության ենթարկել
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն խոստացել է շարունակել ձգտել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին պատասխանատվության ենթարկել՝ կապված Արցախի դեմ ագրեսիայի հետ:
«Այսօր լրանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի վրա հարձակման տարելիցը: Հաջորդած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ աշխարհը ականատես եղավ խաղաղ բնակիչների վրա հարձակումների եւ մարդու իրավունքների սարսափելի խախտումների»,-գրել է նա Twitter-ում: «Համաշխարհային առաջնորդները հրաժարվել են օգտագործել արյունահեղությունը դադարեցնելու դիվանագիտական գործիքները՝ ներառյալ Ալիեւի եւ Էրդողանի դեմ պատժամիջոցները: Մեկ տարի անց այս գործողությունները մնում են անհրաժեշտ՝ ապակայունացման հետագա ջանքերը կանխելու եւ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձն ապահովելու համար», - հավելել է նա: «Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի ապահովեմ, որ Ալիեւն ու Էրդողանը պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Նաեւ կշարունակեմ ձգտել ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը՝ օգնելու Արցախին ժողովրդին վերականգնել իրենց հայրենիքը», - նշել է կոնգրեսականը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.