Երևանում սպանել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրենի աղջկան
Այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Երևանի 24-ամյա բնակիչ է։
Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները կասկածյալի (անունը Լևոն է) և Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում, որը վերածվել է ծեծկռտուքի։
Հիշեցնենք` այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։ Ըստ ՔԿ-ի` անհայտ անձը կրակոցներ է արձակել «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Արձակված կրակոցների հետևանքով տղամարդը աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ նրա կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 հատ կրակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կրակոցների հետևանքով առաջացած վնասվածքների հետքեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.