Արմեն Գևորգյան․ Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում
Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ մեկնաբանելով այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել իրեն մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։
Գևորգյանը հայտնեց, որ այսօր հայտարարություն կհրապարակի: «Խնդիրը հետևյալն է. ԵԽԽՎ նիստը տեղի է ունենում Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը: Օրակարգը հագեցած է, ես կասեի` հայկական օրակարգ, Հայաստանին վերաբերող մի քանի հարցեր: Որպես պատվիրակության անդամ՝ ես պատրաստվում էի մեկնել և դիմել եմ ՀՔԾ, փաստաթղթեր ներկայացրել։ Սեպտեմբերի 24-ին դատարանից մերժում եմ ստացել։ Դա բացատրվել է նրանով, որ ամսի 28-ին նիստ է տեղի ունենալու, և իմ ներկայությունն անհրաժեշտ է: Հաշվի առնելով ԵԽԽՎ այցի կարևորությունը՝ ես կրկին դիմեցի դատարան, այն նույնպես մերժվեց»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ -ն միայն լիագումար նիստեր չեն․ դա պատվիրակությունների աշխատանքն է, աշխատանք քաղաքական խմբերում և հանձնաժողովներում: «Սա մեր պատվիրակության առաջին այցն էր: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացված չէին դատավոր Դանիբեկյանի որոշման պատճառով»,-նշեց Գևորգյանը։
«Հիմա հարցը հետևյալն է. եթե դատավորը կարող է նիստը հետաձգել իր վերապատրաստման դասերի պատճառով, ինչու չի կարող հետաձգել ԵԽԽՎ-ի պատճառով։ Պատասխանը ես գիտեմ․ գործընթացն ընթանում է անադեկվատ մթնոլորտում»,-հավելեց Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.