Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՆԻԿՈԼԻ ՄԱՍԻՆ ԱՅՆՔԱՆ ԲԱՆ ԳԻՏԻ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԷԼ ԻՆՉԸ ԾԱԽԻ, ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ԱԼԻԵՎԸ ԴԱ ՉԲԱՑԱՀԱՅՏԻ
Ակնհայտ է՝ որքան Հայաստանի կողմից չի հնչում համարժեք պատասխան, այնքան Ալիևի հռետորաբանությունը լկտիանալու է։ Նիկոլը վաղուց Ալիևին չի կարողանում պատասխանել։ Երբ մենք ասում էինք, որ Նիկոլն իրավունք չունի Հայաստանի վարչապետ վերընտրվելու, նաև սա նկատի ունեինք, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ակնհայտորեն անհամարժեք համարելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքը՝ Իլհամ Ալիևի հատկապես վերջին հայտարարություններից ու ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո։
Փաշինյանի լռության ու անհամարժեք պատասխանների պատճառներից մեկը Արմեն Աշոտյանը համարել է այն տվյալները, որոնք ունի Իլհամ Ալիևը նրա վերաբերյալ։
«Նա այն մարդն է, որի վրա Ալիևը «տոննաներով» կոմպրոմատ ունի։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Ալիևը բացահայտեց, և դա այդպես էլ չհերքվեց, որ Նիկոլն իրեն 2018 թվականին խնդրել է, որ ինքը չկրակի, որպեսզի Նիկոլը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ականների «հախից գա» », - ասել է Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձել է նաև ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթին։
«Դուք ՄԱԿ-ում լսեցի՞ք պատասխան՝ Ալիևի ելույթին։ Կիպրոսի նախագահը մեզ ավելի շատ էր պաշտպանում, քան Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը Նիկոլի մասին այնքան բան գիտի, որ Նիկոլը պատրաստ է, չգիտեմ, թե էլ ինչը ծախի, որ հանկարծ Ալիևը դրա մասին չբացահայտի։ Նիկոլի աչքին ո՛չ Հայաստան է երևալու, ո՛չ Արցախ է երևալու, որովհետև իր վրա եղած կոմպրոմատների ծավալն այնքան մեծ է, որ նա պետք է այդ բեռը վերցներ իր ուսերին ու գնար», - ասել է Արմեն Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.