Իրանը հյուսիս-արևմուտքում զորավարժությունները համարում է ինքնիշխան խնդիր
Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացվող զորավարժությունները ինքնիշխան խնդիր են, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմաններին:
Պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ նա ասել է, որ այն, թե ինչպես է այդ խոսքերն արտահայտել Ալիևը, զարմանալի է, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ ունեն։
Նա նշել է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները լրջորեն և մանրամասն քննարկել են այս հարցը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։
Ըստ նրա՝ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Դիվանագետը նաև հավելել է, որ զորավարժությունները նպատակ ունեն ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.