Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ 2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՑԵԼ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԳՐՊԱՆԸ»
ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին “նախկինների” վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։
Այս թեմային գուցե եվ չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը, քանի որ մենք շահագրգռված ենք բոլոր տիպի հացերի պարզաբանման մեջ: Սակայն կապիտուլյանտների շահերի անխոջ պաշտպաններից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնի սցենարի համաձայն, հարցը նորից քաղաքականացրեց, և բաց տեքստով տրածեց ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանք «նախկինների» հասցեին: Ըստ նրա, ստացվում է, իբր նախկին իշխանությունների օրոք, 2011թ-ին ձեռք են բերվել սպառազինության համար ոչ նպատակահարմար հրթիռներ, դրանց դիմաց վճարելով պետական բյուջեի միջոցներ:
Այնինչ, իմ ունեցած ճշգրտված տեղեկությունները վկայում են բոլորովին հակառակի մասին: 2011թ.-ին, մատակարարներից մեկը, ԶՈՒ կարիքների բավարարման նպատակով, ներկրել է ավիացիոն հրթիռներ, որոնց փոքր մասը եղել են պիտանի, ուստի ՀՀ ՊՆ-ն դրա դիմաց վճարել է ողջամիտ գին և վերցրել է սպառազինության: Իսկ հրթիռների խմբաքանակի մեծ մասը 2011թ-ին ճանաչվել է որպես սպառազինության վերցնելու համար ոչ նպատակահարմար։ Բնականաբար, դրանց դիմաց Հայաստանի պետական բյուջեն ոչ մի լումա չի վճարել:
Քանի որ մատակարարված ռազմամթերքը խիստ սպեցիֆիկ է (այն չէր կարող գտնվել այլ քաղաքացիական պահեստում, կամ վերահսկողությունից դուրս այլ վայրերում), և ենթակա է հատուկ պահպանության, ապա մատակարարի խնդրանքով, ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը ընդամենը պահպանության է վերցվել ՊՆ կողմից, մինչև որ մատակարարը կորոշվի դրանց ճակատագիրը (այլ երկիր տեղափոխել և այլն):
2011թ-ից մինչև 2018թ. ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը (որը համարվել է մատակարար կազմակերպության գույքը) գտնվել է զուտ պահպանության վերցված վիճակում:
“Թավշյա” իշխանազավթումից հետո, 2018թ. դեկտեմբերին, ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով:
Եթե ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվեր, որ այս կասկածելի գործարքն իրականացվել է 2018թ. վերջին (այսինքն՝ Նիկոլի իշխանության օրոք), ապա ամեն բան կընկներ իր տեղը, և լրացուցիչ պարզաբանումների կարիք չէր լինի: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ուղակի հնարավորություն չէր ունենա բացահայտ մանիպուլյացնել ու կեղծել իրականությունը:
Այս կերպ կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»:
Այնինչ, այս թատրոնների և խաբեության շոուների ընթացքում, օրեցօր ավելանում են Հայաստանի և Արցախի դեմ ուղղված սպառնալիքները, տուժում են մեր քաղաքացիներն ու պետականությունը: Պատասխանատվության և սեփական անպիտանությունը գիտակցելու ոչ մի նշույլ անգամ չեն ցուցաբերում այսպես կոչվող իշխանությունները։
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.