ՄԻՊ․ Ադրբեջանը պատասխանատու է ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Գեղարքունիքի սահմանին ադրբեջանցիների կրակոցից հայ զինվորի վիրավորվելու փաստին։
«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտ այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար»,– գրել է Թաթոյանը Facebook–ի իր էջում։
ՄԻՊ-ը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը ներխուժել ու անօրինական տեղակայվել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի ու Սյունիքի այն հատվածներում, որոնքօրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչներին կամ համայնքային սեփականություն են։
Նրանք պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին։
«Զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն»,– գրում է Թաթոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն հայտնել էր, որ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.