Դատարանը բավարարել է «Սլավմեդ» ԲԿ-ի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության
Վարչական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադի») պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության, որով հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը: Այս մասին News.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Առողջապահության նախարարությունը դեռ ապրիլի ապրիլի 23-ին էր Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում նիստ հրավիրել ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:
Առողջապահության նախարարը հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը և հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իբր իրականացվում են վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, 04.05.2021 թվականի թիվ 1607-Ա հրամանով կասեցրել է ԲԿ–ին տրված բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայցադիմումի մեջ նշել է, որ նախարարության կողմից վիճարկվող ակտում կամ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում ապացույցներ ձեռք չեն բերվել և որևէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է բժշկական օգնության և սպասարկման վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս:
Ըստ ԲԿ–ի հայցադիմումի՝ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել պատշաճ վարչարարություն, այն է՝ զրկել է Ընկերությանը դիրքորոշում ներկայացնելու կամ վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).