ԵՄ-ն ձգտում է համաձայնության հասնել Թուրքիայի հետ դեպի Կիպրոս միգրանտների հոսքը դադարեցնելու համար
Եվրոպական միությունը հաջորդ ամիս Անկարայում բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կարող է միջոցներ գտնել Թուրքիայից դեպի Կիպրոս և ԵՄ այլ երկրներ միգրանտների հոսքը դադարեցնելու համար, հայտնել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը, հաղորդել է AP-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիայից Կիպրոս միգրանտների հոսքը կանխելու հարցում «հնարավոր է ճանապարհ գտնել», քանի որ Կիպրոս ժամանող միգրանտների թիվը փոքր է` համեմատած այն մեծ թվով փախստականների հետ, որոնց Թուրքիան ընդունում է: Սակայն նա չի մանրամասնել, թե գործարքը ինչ տեսք կունենա:
Յոհանսոնն ասել է, որ ցանկանում է առաջին ձեռքից ծանոթանալ էթնիկապես բաժանված Կիպրոսի առջև ծառացած դժվարություններին: Նա նաև այցելել է միգրանտների ընդունման կենտրոն Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի ծայրամասում: «Մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ այդ հարաբերությունները բարելավվում են», - ասել է Յոհանսոնը Կիպրոսի ներքին գործերի նախարար Նիկոս Նուրիսի հետ բանակցություններից հետո:
Նուրիսը Թուրքիային մեղադրել է՝ նշելով, որ նա կղզու օկուպացված հատված ժամանած միգրանտներին «համակարգված» կերպով խրախուսում է հատել ՄԱԿ-ի բուֆերային գոտին՝ դեպի միջազգայնորեն ճանաչված հարավ, որտեղ նրանք ապաստան են խնդրում ԵՄ երկրում: Կիպրոսի պաշտոնյաները նշում են, որ հարավ ժամանող միգրանտների մոտ 80 տոկոսը գալիս է հյուսիսից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.