Последние новости

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, անձրևներ կտեղան

Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 2-3-ն առանձին շրջաններում, 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Մայրաքաղաքում այսօր և վաղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +21...+23 աստիճանի սահմանում, ուրբաթ և շաբաթ կնվազի` հասնելով +14...+16 աստիճանի, իսկ կիրակի մի փոքր կբարձրանա` հասնելով +18...+20 աստիճանի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ