«Հրապարակ». ՄԱԿՈՒՆՑԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ, ՆԱև ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին:
Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են և տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, որ Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաև Հայ դատի գրասենյակի հետ և լուրջ խնդիրների է բախվել: Նրան համայնքը մերժում է, իսկ նման պայմաններում լավ աշխատանքը բացառված է:
Մակունցին փորձում է աջակցել Արսեն Խառատյանը, բայց նա էլ բարձր հեղինակություն չունի համայնքում, նրա առաջարկած «լրատվական աջակցությունը» ցանկալի արդյունք չի տալիս: Չնայած որոշ համայնքային կառույցների ներկայացուցիչներ գաղտնի հանդիպել են Մակունցի հետ, բայց դա թաքցնում են՝ վախենում են, որ Մակունցին ուղղված մերժմանն իրենք էլ կարժանանան: 2018-ի էյֆորիայից ամերիկահայ համայնքում գրեթե հետք չի մնացել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.