ԶՊՄԿ աշխատակիցներ․ Մեզ ոչ մեկը որևէ բան չի հարցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքի ելած աշխատակիցներին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հանդիպել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆելդմանը: Նա նշեց, որ ինքը եկել է հանդիպելու, սկզբում կասի իր խոսքը, հետո ցանկացողները քաղաքակիրթ ձևով, հերթով կխոսեն, տեղեկացնում է News.am-ը:
«Ինչ դուք եկել եք, մենք ոչ մի քաղաքակիրթ բան չենք տեսել: Մեր ղեկավարներին հենց այնպես ազատել, տարել են, դա՞ է քաղաքակիրթը: Նրանք արյուն ու քրտինք են դրել մեր կոմբինտում»,-ասաց աշխատակիցներից Հարություն Մկրտչյանը, ինչին կոմբինատի ղեկավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունն է կայացրել. «Կոմբինատից ձեր նշած անձանց հեռացնելը չի եղել մեր նախաձեռնությունը, մեր որոշումը և մեզ ոչ մեկը որևէ բան չի հարցրել: խոսակցությունը եղել է կարճ. Այդ անձինք հեռանում են, կամ կոմբինատը փակվում է»,-ասաց նա:
Ի պատասխան Հարություն Մկրտչյանն ասաց. «Հիմա նույնը մենք ենք ասում. Կամ այդ մարդիկ վերադառնում են, կամ կոմբինատը չի աշխատելու, կամ դուք եք հեռանալու: մենք պնդելու ենք, որ դուք հեռանաք, որ կոմբինատը բացվի, աշխատի: Դուք չեք կարող աշխատել»:
Կոմբինատի փոխտնօրենն առաջարկեց բոլոր պահանջները գրավոր ներկայացնել իրենց, որպեսզի ոչ մի հարց բաց չմնա, իրենք կծանոթանան պահանջներին, իրենց մոտեցումը դրանից հետո կասեն:
Նշենք, որ 2021 թ-ի հուլիսին աշխատանքից ազատվել են Ընկերության 38 աշխատակիցներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.