Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալին
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի` երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով: Այս մասին տեղեկանում ենք Էլբակյանի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանից։
Նշվում է, որ Ռուբեն Էլբակյանը համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, Հայաստանի ազգային օպերայում, Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում:
Էլբակյանը իր երաժշտական ուղին սկսել է Հայաստանում, նա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ապա շարունակել իր կարիերան Ֆրանսիայում:
2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի հիմները: Դրանից մեկ տարի անց, Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացավ «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը։ Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:
Ռուբեն Էլբակյանի երկացանկում բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:
Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.