Պուտինն ու Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցություններում երկուսով կխոսեն
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցությունների ժամանակ նախ երկուսով կխոսեն, ապա աշխատանքային նախաճաշ կլինի։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շփումը նախատեսված է դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ։ Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի շուրջ», - ասել է նա լրագրողներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ԶԼՄ-ների հարցին ի պատասխան Պեսկովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները Ղրիմի թեման չեն քննարկի:
«Ոչ, այդ թեման սովորաբար չի քննարկվում։ Ղրիմը թուրքական կողմի հետ քննարկելու բան չէ։ Բացի այն, որ նախագահը բազմիցս հրավիրել է պարոն Էրդողանին Ղրիմ՝ պարզապես տեսնելու, թե իրականում ինչ է այնտեղ», - ասել է նա։
Պուտինը, որը այսօր հանդիպում կունենա թուրք գործընկերոջ հետ, դե ֆակտո դուրս է գալիս ինքնամեկուսացման ռեժիմից։
ՌԴ նախագահը սեպտեմբերի 14-ին հայտնել է իր շրջապատում կորոնավիրուսային վարակով հիվանդացածների պատճառով որոշ ժամանակով ինքնամեկուսացվելու որոշման մասին: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ է հիվանդացել։ Այդ ժամանակից նա բոլոր հանդիպումներն անցկացնում է առցանց ռեժիմով։ Ընդ որում՝ Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ կարանտինը նախագահի աշխատանքային գրաֆիկի վրա ոչ մի կերպ չի ազդում, ու պետության ղեկավարը սովորական կենսակերպ է վարում:
Հավելենք, որ Թուրքիայի նախագահն արդեն ժամանել է Սոչի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.