ՀԾԿՀ․ Հայաստանում խմելու ջրի սակագինը կբարձրանա
Հայաստանում նախատեսվում է բարձրացնել խմելու ջրի սակագինը։ Այս տարվանից էլ նախատեսվում են արտոնություններ սոցիալապես անապահով բաժանորդների համար։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում։
Նա հաստատեց, որ այս ոլորտում թանկացման անհրաժեշտություն իսկապես կա։ Բաղրամյանի խոսքով, ըստ օրենքի, վերջնական որոշումը պետք է ընդունվի 2021թ.–ի դեկտեմբերի 1–ին, իսկ նոր գներն ուժի մեջ կմտնեն 2022 թ.–ի հունվարի 1–ից։
Նա նշեց, որ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի մոտ 120 հազար սոցիալապես անապահով սպառող և գազի շուրջ 80 հազար սպառող։
«Նույն խումբը, որը ջրի կատեգորիայում կարող է կազմել մոտ 100 հազար բաժանորդ, կստանա արտոնություններ։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ գինը չի փոխվի, և դա կազդի նաև մնացած սպառողների վրա», – ասաց նա` ձեռնպահ մնալով նշել կոնկրետ թվեր։
Ավելի վաղ ջրամատակարարման հայկական օպերատորը` «Վեոլիա ջուրը», խմելու ջրի սակագնի թանկացման հայտ էր ներկայացրել` 1 խորանարդ մետրի համար 43,7 դրամով` մինչև 223,7 դրամ (ներառյալ ԱԱՀ–ն)։ Ջրամատակարարման ծառայությունների սակագների վերանայման հայտը ՀԾԿՀ–ն սկսել է ուսումնասիրել այս տարվա օգոստոսի 12–ին։
Այս պահին գործում են հետևյալ սակագները. մանրածախ սպառողների համար` 1խմ–ն` 153 դրամ, ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար` 27 դրամ, խմելու ջրի մեծածախ ծառայությունների համար` 26 դրամ, ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար` 18 դրամ, մետրոպոլիտենի գրունտային ջրերի հեռացման ծառայությունների համար` 11 031 դրամ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.
-
2025-06-13 13:24
Президент РФ Владимир Путин в режиме онлайн получает доклады о происходящих событиях между Израилем и Ираном. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-13 13:20
На заседании постоянной Комиссии Национального Собрания Армении по обороне и безопасности во время обсуждения резонансной законодательной инициативы об увеличении предельного возраста прохождения воинской службы 13 июня произошел неприятный инцидент с одним из присутствовавших там журналистов.
-
2025-06-13 13:16
Мы самым решительным образом осуждаем израильский авиаудар по Ирану. Об этом говорится в заявлении МИД Турции.