Последние новости

ԱՆ․ Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ

Առողջապահության նախարարությունը հերքում է այն լուրերը, թե իբր երգիչ Հայկոն կորոնավիրուսի պատվաստանյութի հետևանքով է մահացել։ Նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում է հայտնում այդ մասին։

«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ