«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին
Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար: Այս բավականին կոշտ հայտարարությունն արել է Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլը, փոխանցում է Mehr-ը:
Իրանց զինվորականը կարծում է, որ Իսրայելն է կանգնած Բաքվի հակաիրանական հայտարարությունների հետևում: Պուրսմայիլի խոսքով` Իսրայելի ուղղած սպառնալիքները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների շուրթերով, ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլև սպառնում են այդ երկրի գոյությանը:
«Նորագույն պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես զարգացավ այն առաջնորդների ճակատագիրը, որոնք վստահում էին ԱՄՆ-ին և իսրայելական կողմին», - ասել է Պուրսմայիլը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններից` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելնը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատեց երեխայի պահվածքի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).