Սեյրան Օհանյան․ 2011-ին ՊՆ-ի կողմից չընդունված զինամթերքը 2018-ին այս իշխանությունների օրոք է գնվել
ԱԱԾ-ն պետք է բարի լիներ կամ այնքան ազնիվ լիներ, որ ասեր՝ 2011 թվականին ՊՆ-ի կողմից չընդունված, անսարք, բայց ի պահ վերցված զինամթերքն արդեն 2018 թվականին, այս իշխանությունների օրոք, գնվել է ՊՆ-ի կողմից, և հասցված վնասը, այդ կոռուպցիոն ռիսկը այս իշխանությունների վրա է, 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«2011 թվականին համապատասխան մատակարար կազմակերպությունը ԶՈՒ-ին մատակարարել է ավիացիոն զինամթերք։ Մատակարարված զինամթերքի 30 տոկոսը, որը պիտանի է եղել, Զինված ուժերը, վարչության համապատասխան մասնագետներն ընդունել են և դրա համար ՊՆ-ն վճարել է։ Մնացած 70 տոկոսը, քանի որ անսարք և անպիտան է եղել, մատակարար կազմակերպության խնդրանքով մենք ԶՈՒ հրթիռահրետանային սպառազինության պահեստներում վերցրել ենք ի պահ՝ այն պայմանով, որ մատակարար կազմակերպությունը համապատասխան թույլտվություն ձեռք կբերի այդ զինամթերքը այլ երկիր տարհանելու համար։ Զինամթերքն ի պահ ենք վերցրել, որովհետև այն պայթյունավտանգ, հրդեհավտանգ է։ Դրանք կարող էին վերցնել այն ժամանակահատվածում, երբ մատակարարող կազմակերպությունը լիցենզիա ձեռք կբերեր այլ երկիր տարհանելու համար», - ասել է Օհանյանը:
Սեյրան Օհանյանը հայտնել է նաև, որ նշված անպիտան հրթիռները արդեն նոր իշխանության օրոք՝ 2018 թվականին, կրկնակի բարձր գնով գնվել են, և այն վնասը, որը պատճառվել է պետությանը, պատճառվել է հենց 2018 թվականի այդ գործարքով։
«2018 թվականին այս իշխանությունների օրոք այդ հրթիռները, այդ զինամթերքն ընդունվել է ՊՆ բալանս և կրկնակի բարձր գներով ՊՆ-ն գնել է այդ զինամթերքը։ Եվ այդտեղ (ԱԱԾ հայտարարությունում-խմբ․) նշված տեղեկությունները՝ նաև գումարային, քանակային ու գնային առումով, վերաբերում են 2018 թվականին», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.