Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին
Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին։
Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի կոմիտեի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը Ֆլեյքին հարցրել է, թե ինչ դիրքորոշում ունի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին (CAATSA) օրենքի՝ Թուրքիայի դեմ կիրառելու վերաբերյալ, ինչին Ֆլեյքը պատասխանել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե նրանք հրաժարվեն Ս-400-ից։ Ֆլեյքի խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։
Հարցուպատասխանի ժամանակ Ֆլեյքն ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մասնակցել ապրիլի 24 -ի ողբերգական իրադարձությունների առիթով միջոցառումներին: Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է նման քայլի մասին: Միաժամանակ, Ֆլեյքը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ, իր պաշտոնավարման ընթացքում չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).