Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար նոր բնակավայր է կառուցվում Ասկերանում
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը` հավելելով, որ բնակավայրը Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար է։
«Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասից, ընդհանուր` 160 առանձնատնով։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000քմ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այժմ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։ Նոր թաղամասի գլխավոր հատակագիծը մշակել է «ՎԵՄ» ՍՊԸ նախագծային կազմակերպությունը։ Իսկ կառուցապատման շինարարական աշխատանքները իրականացնում է «Միք Շին» ՍՊԸ–ն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.