Երեքուկես տարում բանակում մահացել է 144 զինվոր
Վերջին երեքուկես տարում բանակում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 144 մահվան դեպք, որից միայն 86–ը՝ 2020–ի ընթացքում և 2021–ի ութ ամիսներին։ Այս մասին News.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից ստացված տվյալները։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշում ներառած չեն 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված մահվան դեպքերը։
Այսպես.
2018 թվականի ընթացքում արձանագրվել է 38 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 1-ը՝ սպանություն, 11-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, 3-ը՝ հիվանդությունների հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 1-ը՝ ականի պայթյուն, 3-ը՝ դժբախտ պատահարներ, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտումներ։
2019 թվականի ընթացքում արձանագրվել է 20 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 4-ը՝ սպանություն, 7-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպք, 1-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ։
2020 թվականի ընթացքում արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ։
2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 26 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 9-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 3-ը՝ սպանություն, 4-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ։
Նկատենք, որ վերջին երեքուկես տարում բանակում ծառայության հետ կապված մահվան դեպքերի թիվը նվազել է 2019–ին, ապա 2020–ին՝ կտրուկ աճել։ Ընդ որում՝ 2020–ին աճել է ոչ միայն հակառակորդի կողմից կատարված սպանությունների, այլև ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու, ավտովթարների, հիվանդության հետևանքով մահվան, ինչպես նաև դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի թիվը։ Իսկ ինչ վերաբերվում է 2020–ի սեպտեմբերի 27–ից նոյեմբերի 9–ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալներին, դատախազությունից տեղեկացրել են, որ այդ մասով ներկայումս վերջնական տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ զոհված զինծառայողների տվյալները պարբերաբար լրացվում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.