«Հրապարակ»․ Դավիթ Տոնոյանին և Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և զենքի մատակարար Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Ըստ աղբյուրի՝ նրանք բերվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նրանց կալանքի միջնորդությունները պետք է քննեն դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը:
Դատական նիստը, սակայն, հետաձգվել է՝ այն կկայանա վաղը՝ ժամը 13:00-ին:
«Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաստատում չկա և կալանքի նման հապճեպ քննությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս անձին 72 ժամ պահել ձերբակալվածի կարգավիճակով»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ըստ աղբյուրի հրապարակման՝ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը ձերբակալվել են 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:
ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։
Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.